Կենսաթոշակային ապահովման խնդիրը միշտ էլ արդիական է եղել հատկապես փոքր քաղաքներում ու գյուղերում։ Նինոծմինդայում, ինչպես մյուս շրջաններում, կենսաթոշակառուները դժվարությունների են հանդիպում իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում:
Նինոծմինդայի թոշակառուները նշում են, որ չնայած բարձր լեռնային շրջանին և համեմատաբար բարձր թոշակներին, ստացված գումարը դեռ բավարար չէ լիարժեք ապրելու համար։
Radio NOR-ը հարցում է անցկացրել՝ պարզելու բնակիչների կարծիքը և կենսաթոշակի ցանկալի նվազագույն չափը՝ թոշակառուների հիմնական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են դեղ գնելը, կոմունալ վճարումները, սնունդը, կենցաղային իրերը և այլն:
Ինչպես նշում են թոշակառուները և այլ բնակիչներ, կենսաթոշակառուների հիմնական կարիքները հոգալու համար ստացված կենսաթոշակի չափը պետք է լինի առնվազն 1000 լարի։
Նշենք, որ բարձրլեռնային գոտու բնակչի կարգավիճակ ունեցող մինչև 70 տարեկան կենսաթոշակառուները ստանում են 378 լարի, իսկ 70 տարին լրացածները՝ 498 լարի։ Մինչև 70 տարեկան թոշակառուները, ովքեր չեն օգտվում բարձրլեռնային կարգավիճակից, ստանում են 315 լարի, իսկ նույն կարգավիճակում գտնվող 70 տարեկանից բարձր անձինք՝ 415 լարի։