Հուլիսի 18-21-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Հուլիսի 18-21-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հուլիսի 18-21-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ մինչև հուլիսի 21-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակ և քամու կարճատև ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է կարճատև անձրեւ՝ կայծակով, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +27, +29 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը կլինի +30, +32 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարա) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։