Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը վտանգավոր է դարձել

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը վտանգավոր է դարձել

Արդեն մեկ ամսից ավել է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը քանդված վիճակում է։ Ճանապարհաեզրերի ասֆալտն իջել է, մեծ ճաքեր են առաջացել։ Երթևեկությունը չի խափանվել, սակայն եթե ճանապարհի երկու կողմից էլ մեքենա լինի, առավելևս բեռնատար, այդ դեպքում պարտադիր պետք է զիջեն միմյանց։ Ճանապարհի վերականգնման աշխատանքները պետք է իրականացնի «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ Ճանապարհային վարչության հետ պայմանագիր կնքելուց հետո։ jnews.ge

1
2

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը սկսվել էր 2019 թ.-ի հուլիս ամսին։ Աշխատանքների ավարտից հետո վարորդները բողոքում էին կատարված աշխատանքից, ասելով, որ շրջադարձը էլ ավելի կտրուկ է դարձել։ Իսկ վերջին մեկ ամսում այդ շրջադարձի ճանապարհահատվածը էլ ավելի է քանդվել։

3

Տվյալ ճանապարհի վերականգնման էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, որի համար հատկացվել էր 19 038 910 լարի: Մրցույթը հաղթել էր «N1 ճանապարհաշինության վարչությունը»՝ 14 749 992,92 լարիի չափով, սակայն վերանորոգման աշխատանքներն իրականացրել է ենթակապալառու «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ըստ այդմ՝ փորձեցինք տեղեկանալ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից թե արդյո՞ք իրենք են իրականացնելու այդ աշխատանքները, և ե՞րբ։

5

«Այո, այդ ճանապարհահատվածը մենք պետք է վերականգնենք, սակայն վարչության հետ պայմանագիր չունեինք ճանապարհների վերականգնման, պահպանման համար, հիմա արդեն պայմանագիրը կնքել ենք, և մոտ ժամանակներս կսկսենք վերականգնման աշխատանքները», – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Սանդրո Ինասարիձեն։