Ձեզ ենք ներկայացնում «Ջավախքի ձայնը» երգի մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցներին:
ՋԱՀ-ի ֆեյսբուքյան էջը գրում է. Ուրախ ենք տեղեկացնել, որ գրանցված բոլոր մասնակիցները շնորհալի էին և արդարացրել են բոլոր սպասելիքները։
Ընտրությունը եղել է բավականին բարդ և հաջորդ փուլ են անցել առավելագույն միավորներ հավաքած մասնակիցները։
Ժյուրիի անդամներ՝
Ալեքսանդր Թամազով-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ
Կարեն Անանյան-դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
Շուշանիկ Հովհաննիսյան-դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս
Արմեն Մկոյան-երգիչ
Հովհաննես Մութաֆյան-ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Շնորհավորում ենք 2-րդ փուլ անցած բոլոր մասնակիցներին և շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։