
Եվրամիությունը հուլիսի 22-ին կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի խորհրդարանի Եվրոպական միությանն ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։
Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- նշել է Եղոյանը: