
Գերմանական Transfermarkt պորտալը թարմացված տվյալներ է հրապարակել խաղացողների տրանսֆերների արժեքի վերաբերյալ։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի հավաքականի և «Վալենսիայի» ֆուտբոլիստ Գիորգի Մամարդաշվիլին դարձել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 45 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի դարպասապահը Եվրո-2024-ում չորս հանդիպում է անցկացրել։