
Ագրիչայ գետը, որը հոսում է Նինոծմինդա քաղաքի միջով, աղտոտված է։ Այն վայրերում, որտեղ գետը հոսում է, օրինակ՝ Խոջաբեկի կամրջի տակով, կամ Մշակույթի տան կողքով, անտանելի տհաճ հոտ է գալիս։
Սարո Ղարսլյանի խոսքով, Ագրիչայ գետը խորհրդային տարիներին հիմնովին մաքրվել է:
«Երբ եղանակը շոգ է, անհնար է գետի մոտ շնչել։ Այստեղ նույնիսկ գորտեր չեն մնացել, իսկ մոտակայքում մանկապարտեզ և երեխաներ կան… Կարող է մարդ խոլերիայով հիվանդանալ»,- ասում է Սարո Ղարսլյանը։
Ռադիո NOR-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն գետի վիճակը մնում է անփոփոխ։ Գետը օրեցօր ավելի է աղտոտվում։