Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում մեկնարկել է ճանապարհի եզրերին ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց՝ Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը։
Մրցույթը նախատեսված է թվով 3՝ Մեծ Արագյալ, Դիլիֆ և Օրոջալար գյուղերում ջրահեռացման համակարգերի կառուցման համար։
Նշենք, որ մրցույթը Ղումաշյանին պատկանող ընկերությունը շահել է 179 908 լարիով։ Մեծ Արագյալի ջրահեռացման համակարգի անցկացման համար նախատեսված է 70 000 լարի, Դիլիֆի համար 15 500 լարի, Օրոջալարի համար 100 000 լարի։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 16 շաբաթ։ NAT240010549
Այս մասին զրուցեցինք նաև բնակիչների հետ, մանրամասները աուդիոնյութում․
Կարդացեք նաև՝