Լուսանկարը տրամադրել է Մարիամ Նիկողոսյանը․
Նյութը պատրաստել է NOR -ի կամավոր՝ Անահիտ Մանասյանը։
Հուլիսի 13 -ին Նինոծմինդայում տեղի ունեցավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի լսումները, որին մասնակցեց նաև Մարիամ Նիկողոսյանը։
Մարիամ Նիկողոսյանը ծնվել է 2002 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, փոքր հասակից աչքի է ընկել իր ձայնային տվյալներով։ Սովորել է Ախալքալաքիի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, հաճախել է տարբեր խմբակների, մասնակցել բազմաթիվ միջոցառումների, իր գեղեցիկ ձայնը ներկայացրել է նաև երկրից դուրս։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Երգի պետական թատրոնը, այժմ սովորում է երրորդ կուրսում։ Բացի այդ, տեղեկանալով մրցույթի մասին մասնակցել է և հաջողությամբ հաղթահարել լսումների առաջին փուլը։
Մարիամը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդպիսի նախագծերը նոր հնարավորություններ են ընձեռում երիտասարդներին իրենց ուժերը փորձելու համար։
Մանրամասները՝ աուդիոնյութում․