Սոցիալական ցանցերում խարդախության համար ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ

Սոցիալական ցանցերում խարդախության համար ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ

Վրաստանում ձերբակալել են 22-ամյա տղայի, ով Ֆեյսբուքում այլ անձանց անունից խնդրել է իրեն պարտքով գումար տալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Մեղադրյալը ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է կեղծ էջեր՝ օգտագործելով կոնկրետ մարդկանց անուն-ազգանունները, ինչպես նաև նրանց լուսանկարները։ Այս էջերից նա կապ է հաստատել տարբեր մարդկանց հետ, վստահություն ձեռք բերելուց հետո խնդրել է պարտքով գումար տրամադրել»,- հայտնում են գերատեսչությունից։

Այսպիսով, չարագործին հաջողվել է խաբել մի քանի քաղաքացիների։

Կասկածյալին բերման են ենթարկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները՝ դատարանի որոշման հիման վրա։ Ըստ ՆԳՆ-ի՝ երիտասարդն արդեն նախկինում դատապարտված է եղել և այժմ պայմանական պատիժ է կրում։

Այժմ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել խարդախության մեջ։ Նրան սպառնում է վեցից ինը տարվա ազատազրկում։ jnews.ge