Վրաստանում սպասում են հացահատիկի աննախադեպ բերքատվության

Վրաստանում սպասում են հացահատիկի աննախադեպ բերքատվության

Այս տարի Վրաստանում ցորենի բերքատվությունը կհասնի առավելագույն ցուցանիշի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան:

Նշվում է, որ 2023 թվականի համեմատ, այս տարի ցորենի բերքի 14 տոկոս աճ կնկատվի։ Շամուգիայի փոխանցմամբ՝ պետությունն աջակցում է ցորեն մշակող ֆերմերներին:

Վրաստանում գործում է նաև բերքահավաքման սարքավորումների ձեռքբերման պետական ​​ծրագիր, որի շրջանակներում 52 շահառուի համար ձեռք է բերվել հացահատիկի հավաքման 53 կոմբայն, իսկ պետական ​​համաֆինանսավորումը կազմել է 7,4 մլն լարի։

Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը Ռուսաստանի Դաշնությունից գնել է 19,1 մլն դոլար արժողությամբ 78,5 հազար տոննա ցորեն, ինչպես նաև ավելի քան 26,6 հազար տոննա ալյուր, որի արժողականությունը կազմել է 6,4 մլն դոլար։ 

Հիշեցնենք նաև, որ վերջին հինգ տարիների ընթացքում 2022 թվականը Վրաստանի համար գյուղատնտեսական տեսանկյունից հանդիսացել է ամենաարդյունավետ տարին. ստացվել է 156,8 հազար տոննա ցորեն։