
Ավելի քան 100 ոչ կառավարական կազմակերպություն (ՀԿ) որոշել է վիճարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի սահմանադրական դատարանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Դավիթուրին։
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այդ օրենքի դեմ հայց է ներկայացնելու սահմանադրական դատարան։ 1in.am