Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք. ձերբակալվել է 9 մարդ, այդ թվում՝ Ախալքալաքում։ Հանցագործությունը պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։
Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանային ոստիկանության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1958 թվականին ծնված Մ.Չ.-ին։ Իրավապահները տան խուզարկության ժամանակ առգրավել են հրազեն, 2 փամփուշտ և 96 պարկուճ։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236 -րդ հոդվածի 3 -րդ և 4- րդ մասերի համաձայն։ sknews.ge Այս մասին գրում է Հարավային դարպասը։