
Այսօր` հուլիսի 19-ին, Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է շրջվել։
NOR ռադիոկայանի աղբյուրը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Տեղում աշխատել են ՆԳՆ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։