Նինոծմինդայի և Վալեի դպրոցների վերականգնման համար մրցույթները չեն կայացել, իսկ Ասպինձայի դպրոցի մրցույթը դեռ շարունակվում է

Նինոծմինդայի և Վալեի դպրոցների վերականգնման համար մրցույթները չեն կայացել, իսկ Ասպինձայի դպրոցի մրցույթը դեռ շարունակվում է

«Ասիական զարգացման բանկից» ստացած վարկով «Կրթության նախարարությունը» մրցույթ է հայտարարել Ասպինձայի, Նինոծմինդայի և Վալեի հանրակրթական դպրոցների վերականգնման համար։ Վալեի թիվ 1 հանրակրթական դպրոցի և Նինոծմինդայի թիվ 4 հանրակրթական դպրոցի մրցույթները չեն ավարտվել, իսկ Ասպինձայի հանրակրթական դպրոցի մրցույթի առաջարկների ընդունումն ավարտվում է օգոստոսի 8-ին։

Ծրագրերի 82%-ը ֆինանսավորվում է վարկային միջոցներով, իսկ 18%-ը՝ պետբյուջեով։

Պետական գնումների գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ին ավարտվել է Վալեի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերականգնման համար հայտարարված մրցույթը 746 000 լարիով, թեև նախագծով ոչ մի ընկերություն հետաքրքրություն չի ցուցաբերել, և մրցույթը չի կայացել։ Նույնը եղավ Նինոծմինդայի թիվ 4 հանրակրթական դպրոցի վերականգնման համար հայտարարված 600 հազար լարիի մրցույթի դեպքում։

Ներկայումս մրցույթ է հայտարարված Ասպինձայի հանրակրթական դպրոցի վերականգնման համար։ Գնման նախահաշվային արժեքը կազմում է 711 863 լարի։ Մրցույթի առաջարկների ընդունումը կտևի օգոստոսի 4-8-ը ներառյալ։

Այս փուլում հայտնի չէ, թե արդյոք ԿԳՆ-ն պատրաստվում է չհաջողված գնումների համար նոր մրցույթ հայտարարել։

Նշված դպրոցներից բացի վերականգնման կարիք ունի նաեւ Ախալցիխեի թիվ 2 հանրակրթական դպրոցը, որը մեկ տարուց ավելի դատարկ է վերականգանամ աշխատանքների պատճառով։ Դպրոցը փորձաքննության է ենթարկվել շենքն ազատվելուց գրեթե ինը ամիս անց։ Սամցխե-Ջավախեթիի շրջանի ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին հունիսի սկզբին շինարարության հարցով հանդիպում է անցկացրել դպրոցի ուսուցիչների հետ, որտեղ հայտարարել է, որ դպրոցի վերականգնման համար մրցույթը կհայտարարվի ավելի կարճ ժամկետներում։ Դրանից մեկ ամսից ավելի է անցել։ Հուլիսի 19-ի դրությամբ ոչ «Կրթության նախարարությունը», ոչ էլ «Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը» դպրոցի վերականգնման համար մրցույթ չեն հայտարարել։

Sknews.ge