2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի համար վաճառվել է ավելի քան 8.8 միլիոն տոմս։
Միջազգային Օլիմպիական կոմիտեի սպորտային տնօրեն Քիթ Մակքոնելը թիվը անհավանական է համարել՝ նշելով, որ այն Ֆրանսիայի սպորտային իրադարձությունների պատմության մեջ ամենաշատն է:
Խաղերի անվտանգության ապահովման գործում ներգրավված է տարբեր ծառայությունների շուրջ 30 հազար աշխատակից։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։