Վրաստանում կարտոֆիլի ներմուծման ծավալները նվազել են

Վրաստանում կարտոֆիլի ներմուծման ծավալները նվազել են

Վրաստանում կարտոֆիլի ներմուծումը ծավալով նվազել է 72.2%-ով, իսկ գումարային առումով՝ 68.9%-ով։

Մասնավորապես, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանը գնել է 2.3 մլն ԱՄՆ դոլարի 6,152 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7.4 մլն ԱՄՆ դոլարի 22,161 տոննա։

Աճը, հավանաբար, պայմանավորված է բազային էֆեկտով։ Քանի որ նախորդ տարին, ներառյալ առաջին կիսամյակը, ներմուծման տեսանկյունից ռեկորդային էր։ Ներմուծող երկրների TOP-5-ը այսպես է երևում.

Ռուսաստան – $459 հազար դոլարի 1,736 տոննա:
Ադրբեջան – $441.8 հազար դոլարի 622.2 տոննա:
Հայաստան – $433.8 հազար դոլարի 1,658 տոննա:
Թուրքիա – $356.1 հազար դոլարի 1,043 տոննա:
Գերմանիա – $325.7 հազար դոլարի 265 տոննա։

Միաժամանակ, ավելացել է արտահանումը։ Վրաստանից ընթացիկ տարվա 6 ամիսներին վաճառվել է 886.1 հազար ԱՄՆ դոլարի 2,578 տոննա տեղական կարտոֆիլ։ 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածում՝ 662.4 հազար ԱՄՆ դոլարի 2,34 տոննա։

Այս տարի արտահանման շուկաների ցանկը այսպես է.

Ադրբեջան – $743.4 հազար դոլարի 2,224 տոննա:

Ռուսաստան – $88 հազար դոլարի 225 տոննա:
Բելառուս – $51.2 հազար դոլարի 107.3 տոննա:
Ղազախստան – $3.3 հազար դոլարի 20.9 տոննա։ tv9news.ge