NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի տանող ճանապարհին՝ մասնավորապես Նինոծմինդա-Փարվանա ընկած հատվածում գոյացել էին տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում էին երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։
Հետևողական լինելով այս հարցին` նկատեցինք, որ խնդիրը NOR ռադիոկայանի կողմից լուսաբանելուց հետո վերոնշյալ ճանապարհը վերանորոգվել է։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Նինոծմինդայից դեպի Թբիլիսի տանող ճանապարհի կարկատման եւ վերանորոգման աշխատանքները իրականացրել էր შ.პ.ს. „არალი“ (Ս.Պ.Ը. «Առալի») ճանապարհաշինական ընկերությունը։
Կարդացեք նաև՝