
Այսօր ժամը 12:08-ին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դեդոփլիսծղարոյի հյուսիս-արևմուտքում՝ Լենինովկա գյուղի մոտ։
Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։