Նյութը պատրաստել է NOR -ի կամավոր՝ Անահիտ Մանասյանը
Ապրելով բարձրադիր գոտում` մենք ունենք գեղեցիկ բնություն։ Չնայած նրան, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ապրելակերպը այդքան էլ հեշտ չէ, բայց իր գեղեցիկ բնությամբ գրավում է բոլորին։ Դաշտերը, սարերը, ձորերը ամռան ամիսներին փայլում են իրենց գեղեցկությամբ և ամբողջովին պատված են կանաչ զգեստով, ոսկեփայլ արևը տաքացնում է բոլորի հոգիները։
Ջավախքիս պարծանքն է հանդիսանում Աբուլ լեռը, Փարվանա լիճը, Թմբկա բերդը և այստեղից հետևություն` Նինոծմինդայում ապրելը պատիվ է, ոչ թե դժվարություն։