Նինոծմինդա քաղաքում մայթերի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը։
«Նինոծմինդայի մունիցիպալիտետը որոշում է քաղաքի մայթերի տեղերը, որոնք այնուհետև մենք ասֆալտապատում ենք, որպեսզի բնակչությունը կարողանա հարմարավետ և ապահով տեղաշարժվել», – ասում է Ջավախավտոգզա-ի աշխղեկ Գեորգի Ինասարիձեն:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում փոսալցման աշխատանքներն իրականացրել է Ջավախավտոգզա ընկերությունը։
Հարցին, թե Նինոծմինդայում փոսալցման աշխատանքների համար հատկացված գումարի մեջ ներառվե՞լ է մայթերի ասֆալտապատումը, Գեորգի Ինասարիձեն մեզ ասաց, որ ֆինանսական կողմն իրենց չի վերաբերում և այդ հարցով պետք է դիմել քաղաքապետարան։
Մանրամասները մեր աուդիո նյութում՝ Ջավախավտոգզայի աշխղեկ Գեորգի Ինասարիձեի հետ զրույցում.