Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Հայկուշ Աղջոյանը կրկին դիմել է NOR ռադիոկայանի խմբագրություն իր խնդրով։
NOR-ի լրագրողների հետ զրույցում Հայկուշ Աղջոյանը պնդում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Նրա խոսքով՝ երեկ իր բակ են գցել մսով լի պոլիէթիլենային տոպրակ, որպեսզի շները հավաքվեն ու վնասեն իր առողջությանը։ Նաև միսը բերել են նրա համար, որ օձերը մսի հոտը զգան ու սողան դեպի իր տուն։
Հայկուշը մեղադրում է տեղի ղեկավարությանը անգործության մեջ և պնդում, որ իր ամբողջ պատմությունը կապված է այն բանի հետ, որ ինքը չի կարող գրանցել այն տունը, որտեղ ապրում է։
Քանի որ NOR ռադիոկայանի լրագրողների մուտքը Նինոծմինդայի քաղաքապետարան սահմանափակ է, այս նյութը միակողմանի է և ընդգրկում է միայն Հայկուշ Աղջոյանի կարծիքը։