Արարատ լեռան վրա լեռնագնացներ են մահացել։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հինգշաբթի օրը մի խումբ լեռնագնացներ շարժվել են դեպի գագաթ, սակայն նրանցից երկուսը՝ Դիլեկ Գյոքբուլակը և Մուհամմեդ Հալիմ Դալգընը անհետացել են։
Շտապօգնության կանչերի կենտրոն հաղորդում ստանալուց հետո AFAD-ի, ժանդարմերիայի և բժշկական խմբերի կողմից որոնողական աշխատանքներ են սկսվել, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում։
Երկու լեռնագնացների սառած մարմինները գտել են տեղացի զբոսավարները Արարատ լեռան հյուսիսային կողմում, որը պատված է սառցադաշտերով: Տեսանյութը՝ այստեղ։
© factor.am