Ուղեվարձ չվճարելու համար սահմանված տուգանքի չափն աճել է

Ուղեվարձ չվճարելու համար սահմանված տուգանքի չափն աճել է

2024 թվականի 6 ամսվա ընթացքում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար սահմանված տուգանքները կազմել են 1 մլն 735 հազար 471 լարի, ինչը 394,8 հազար լարիով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վրաստանի ֆինանսների նախարարության բյուջեի համախմբված մուտքերի համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին վերոհիշյալի համար սահմանվել է 2 մլն 130 հազար 299 մլն լարի տուգանք։

Սակայն, ավելացել է այլ տուգանքներից բյուջե մուտքագրված գումարի չափը։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին տուգանքներից բյուջե է մուտքագրվել 183 մլն 472 հազար լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 169 մլն 289 հազար լարի։