Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Աշխարհի բազմաթիվ պետություններ տարբեր մակարդակներում ճանաչել և դատապարտել են մարդկության հանդեպ իրականացված այս ոճրագործությունը, սակայն մինչ օրս Թուրքիան ժխտում է այդ փաստը: Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում ապրիլի 24-ին անցկացվում են անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումներ:
Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց Ցեղասպանության զոհերի 102-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագ: Պատարագից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի բազմաթիվ բնակիչներ շարժվեցին դեպի Մշակույթի կենտրոնի դիմաց տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ և ծաղիկներ խոնարհեցին:
Մշակույթի կենտրոնում օրվա առթիվ կազմակերպվել էր միջոցառում՝ Մշակույթի կենտրոնի, երաժշտական դպրոցի և Ռաֆայել Ջավախ կրթամշակությաին կենտրոնի սաների մասնակցությամբ:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան