
Վրաստանում հարցված բնակչության միայն 27 տոկոսին է բավականացնում գումարը սնունդ գնելու համար, 13 տոկոսին՝ չի բավականացնում: Այդ մասին է վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Վրաստան) հրապարակած «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը:
Ըստ նույն տվյալների՝ հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ կարող է իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Հարցին՝ նշված կետերից ո՞րն է լավագույնս նկարագրում ձեր ընտանիքի տնտեսական վիճակը, հնչել են հետևյալ պատասխանները.
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը` Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։
Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 քաղաքացի, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։ aliq.ge