NOR ռադիոկայանի լրագրողը զրուցել է «Սափարի» հասարակական կազմակերպության հանրային կապերի մենեջեր Նինո Աղլաձեի հետ՝ պարզելու, թե «ռուսական օրենքը» ինչպես կանդրադառնա արտերկրի դրամաշնորհներից ֆինանսավորվող երիտասարդների վրա, և ինչ խնդիրների կբախվեն հասրակական կազմակերպություններն ու հասարակությունը:
«Սափարի» ՀԿ-ն 23 տարի է, ինչ օգնում է կանանց, երեխաներին և բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդու բոլոր իրավունքները հավասարապես պաշտպանված կլինեն։ «Ռուսական օրենքի» ներդրմամբ նրանք այլեւս նման օգնություն չեն ունենա։ Ռուսական օրենքը, բացի օգնության տրամադրումը դադարեցնելուց, շատ այլ բաների վրա է ազդել, և մենք դեռ շատ կորուստներ կունենանք առաջիկայում»,- ասում է Նինո Աղլաձեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Ավելին կարդացեք մեր աուդիո նյութում՝ «Սափարի» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նինո Աղլաձեի հետ զրույցում.