Ապրիլի 4 -ից Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցեր էին ընթանում կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, այնուամենայնիվ մայիսի 14 -ին երրորդ և վերջնական ընթերցմամբ պաշտպանել են «Ռուսական օրենքը»։
Այս թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Rondeli» հիմնադրամի գիտությունների ավագ աշխատակից Թոռնիկե Թուրմանիձեի հետ։
NOR ռադիոկայանը հետաքրքրվեց փորձագետից թե այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք նպաստում օրենքի չեղարկմանը և արդյոք խուճապ կա ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջև։
Թորնիկե Թուրմանիձեն NOR -ի հետ զրույցում ասաց․ «Օրենքը ընդունված է, ես կարծում եմ, որ «Վրացական երազանքը» օրենքը չի չեղարկի։ Այս օրենքը վերջնական կվերացնի անկախ ոչ կառավարական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցները։ Օրենքը կգործի մոտավորապես սեպտեմբերի սկզբից և ամբողջ նախընտրական ընթացքի ժամանակ կառավարությունը կսկսի տուգանել վերոնշյալ կազմակերպություններին, որոնք չեն գրանցվել որպես այլ երկրկի գործակալ»։
«Ինչ վերաբերվում է պատժամիջոցներին որոնք կիրառել են Եվրոպան ու ԱՄՆ -ն, դրանք իմ կարծիքով շատ վատ հետևանք կունենան։ Այս պահին ԱՄՆ -ը Վրաստանի կառավորության և խորհրդարանի մոտ թվով 30 բարձր պաշտոնյաների համար վիզայի սահմանափակում է կիրառել։ Եվրամիության կողմից այս պահին դեռևս ոչ մի պատժամիջոց չկա։ Չնայած այն բանին, որ ԱՄՆ ու Եվրամիությունը կրճատել են ֆինանսական օգնության չափը Վրաստանին։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն կունենա տնտեսության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Ինչ վերաբերվում է ոչ կառավարական կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների միջև խուճապին, բոլորն էլ վախի մեջ սպասում են սեպտեմբեր ամսին։ Ինչքան ես տեղյակ եմ նրանք չեն պլանավորում գրանցվել որպես գործակալ, եթե նրանք չգրանցվեն ապա կառավարությունը կտուգանի նրանց և կգրանցի հանրային ռեգիստրում։ Օրենքը գործում է այդ կազմակեպությունների դեմ և տրամաբանորեն այն կազդի նաև այն անձանց վրա ովքեր աշխատում են նմանատիպ ընկերություններում»,- ավելացրեց Թուրմանիձեն։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Կարդացեք նաև՝
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի Արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Հայտը լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով:
Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20000 լարիի չափով։
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզա անվճար ճանապարհորդությունների արտոնությունը։