Նյութը պատրաստել է Ռադիո NOR -ի կամավոր՝ Անահիտ Մանասյանը․
Այսօր՝ հուլիսի 24-ին, Նինոծմինդա քաղաքում հարցում անցկացվեց, թե ինչ կարծիքի են բնակիչները սննդամթերքի գների մասին, կան արդյոք թանկացումներ, թե ոչ։ Բնակիչները այդքան էլ գոհ չեն գներից։
Radio NOR -ի աշխատակիցը այցելելով խանութներ տեղեկացավ, որ օրինակ մեկ պարկ շաքարավազը արժե 134-135 լարի, մեկ պարկ ալյուրը արժե մինչև 55 լարի, 5 լիտրանոց ձեթի գինը արժե 18 լարի, թանկացել է նաև սուրճը։
Հունիսի տվյալներով մեկ պարկ շաքարավազը արժեր 133 լարի, իսկ այլուրը 45 լարի՝ այստեղից հետևություն, որ թանկացումներն շարունակվում են։
Մանրամասները՝ աուդիոնյութում․