Ջահերով երթ Նինոծմինդա քաղաքում

Ջահերով երթ Նինոծմինդա քաղաքում

Ապրիլի 24-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նինոծմինդացիները երթի ընթացքում պահանջում էին ճանաչել և դատապարտել հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը: Երիտասարդների կողմից կազմակերպված երթը սկիզբ առավ Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուց և կանգ առավ Մշակույթի կենտրոնի դիմաց տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, երիտասարդները ձեռքերին ունեին Հայաստանի և Վրաստանի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ ցեղասպանությունը դատապարտող մակագրություններով:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում՝ սկիզբ դնելով հայկական սփյուռքի ձևավորմանը:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
2017թ. մարտ մասվա դրությամբ Հայոց Ցեղասպանության իրողությունը ճանաչել են 31 պետություն և մի շարք միջազգային ազդեցիկ կազմակերպություններ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting