Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) երկարաժամկետ առաքելություն է սկսել՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով։
NDI-ի վերլուծաբանները Թբիլիսի են ժամանել հուլիսի 22-ին եւ Վրաստանում կմնան մինչեւ նոյեմբեր։
Մոնիտորինգի շրջանակը կներառի նախընտրական քարոզարշավի ընթացքի, ընտրությունների կազմակերպման, տեղեկատվական միջավայրի և լրատվամիջոցների աշխատանքի գնահատումը։
«Երկարաժամկետ գնահատման առաքելությունը կաշխատի անաչառ և պրոֆեսիոնալ՝ Վրաստանի օրենսդրությանը և ընտրությունների միջազգային դիտորդական սկզբունքների հռչակագրին համապատասխան։ Պատվիրակությունը լրատվամիջոցներին անհատական մեկնաբանություններ չի տրամադրի»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հայտարարել էր երկարաժամկետ դիտորդական առաքելության մեկնարկի մասին։