2024 թվականի մարտ ամսվա դրությամբ լեռնային բնակավայրերում մշտապես բնակվող անձանց թիվը կրկին նվազել է և կազմել 259 241 քաղաքացի: Նրանց թվում առավել մեծ քանակությամբ մարդիկ բնակվում են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, ինչպես նշված է ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության «Լեռնային բնակավայրերի զարգացման 2024-30 թվականների ռազմավարությունում»:
Նրանց տվյալներով, անցյալ տարի, 2015 թվականին համեմատ, Վրաստանի լեռնային մունիցիպալիտետներում բնակչության թիվը նվազել է 3.1%-ով և կազմել է 376.6 հազար մարդ:
Ինչ վերաբերում է մունիցիպալ ցուցանիշներին, ապա առավել մեծ թվով մարդիկ գրանցված են Ախալքալաքի, Դմանիսիի և Ծալկայի մունիցիպալիտետներում, իսկ առավել քիչ՝ Մեստիայի, Կազբեգիի և Լենտեխիի մունիցիպալիտետներում:
Ավելի կոնկրետ:
Սամցխե-Ջավախեթի – 81 184 քաղաքացի
Աջարա – 44 070
Քվեմո Քարթլի – 32 158
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 25 578
Մցխեթա-Մտիանեթի – 21 742
Շիդա Քարթլի – 19 893
Իմերեթի – 15 350
Կախեթի – 10 401
Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 7 745
Գուրիա – 1 120
Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, լեռնային բնակավայրերում բնակչության նվազումը կապված է երկրում ընդհանուր միգրացիոն գործընթացների հետ և նրա մաս է կազմում։