
Այսօր՝ հուլիսի 25 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Գևորգ Ջաղացպանյանին։ Մրցաշարին մասնակցում էին թվով 20 թիմեր՝ Նինոծմինդայի և Ծալկայի շրջաններից։
Թորիա գյուղում նույնպես մեկնարկեց մեծ ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված վաղամեռիկ՝ Արշակ Սարգսյանի հիշատակին։ Առաջնությանը մասնակցում էին թվով 10 թիմեր՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից։
Եզրափակիչ խաղերը տեղի կունենան վաղը՝ հուլիսի 26 -ին:
Հաղթող թիմերը կպարգեւատրվեն մեդալներով, գավաթով եւ անհատական նվերներով:
Թորիա գյուղի մասնագետ՝ Արտյոմ Պետրոսյանի հետ մեր զրույցը ստորև․
Կարդացեք նաև՝