
Վրաստանում մինչև հուլիսի 26-ի առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ և քամու ուժգնացում։
Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։
Ըստ հայտարարության՝ Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ։ «Վտանգի մակարդակը միջին է», — նշված է հայտարարության մեջ։ Ալիք մեդիա