Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ կտեղափոխեն

Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ կտեղափոխեն

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը «կտրուկ բարելավվել է», հայտարարել է Վրաստանի արդարադատության նախագահ Ռատի Բրեգաձեն:

Ըստ Բրեգաձեի՝ Սաակաշվիլիին շուտով Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

«Բժիշկների գնահատմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։ Համապատասխան որոշում կայացնելուն պես, նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Ուրախ եմ, որ նրա առողջական վիճակը կտրուկ բարելավվել է, և ցանկանում եմ առողջություն մաղթել նրան»,- ասել է Բրեգաձեն

Հիշեցնենք. Սաակաշվիլին 2022 թվականի մայիս ամսին՝ երկարատև հացադուլից հետո, քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա։

Փորձաքննության ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ գնահատվել էր ծանր, քանի որ հետազոտության արդյունքում ախտորոշվել էր անեքսիա և կախեքսիա։

Վրաստանի հանրային պաշտպանի հրավիրած բժշկական խորհուրդը Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ փետրվարին կատարած զեկույցում արձանագրել էր դրական տեղաշարժ՝ միաժամանակ ընդգծելով, որ նրան դեռևս անհրաժեշտ է բժիշկների մշտական հսկողություն։