Նյութը պատրաստել է NOR -ի կամավոր՝ Անահիտ Մանասյանը
Մեր տարածաշրջանում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ապրելու ամենագլխավոր միջոցներն են հողագործությունը և անասնապահությունը։ Այնուամենայնիվ երկու դեպքում էլ դժվարին աշխատանքներ են տանում բնակիչները։
Գյուղում ապրելը ունի իր դժվարությունները՝ նախ պետք է ընտանի կենդանիների համար ամռանը հայթայթել անասնակերը, պատրաստվելով ձմռան դժվարին ամիսներին։
Մյուս կողմից անասնապհությունը ունի ավելի օգտակար կողմեր՝ խոշոր եղջրավոր ընտանի կենդանիներ պահելով նրանցից ստանում ենք կաթ՝ կաթից մածուն, պանիր, թթվասեր եվ այլ կաթնամթերքներ, որոնք ավելի օգտակար են։ Ջավախքիս կաթն ու մածունը գրավում է բոլորին անգամ զբոսաշրջիկներին։