Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել է Վրաստանում եղանակի վատթարացման մասին։
«Հուլիսի 26-28-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ առատ, հնարավոր է ամպրոպ և կարկուտ»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հուլիսի 28-ին հանրապետության առափնյա շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։ Ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի մակարդակի զգալի բարձրացում։ Հավանական է սողանքային գործընթացների ակտիվացում՝ նախալեռնային և լեռնային շրջաններում: (սպառնալիքի մակարդակը միջին է):