Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի 5-րդ դասարանում անցկացվեց բաց դաս արվեստի մասին և ՛՛Տարվա եղանակները՛՛ թեմայով ցուցահանդես:
Բաց դասին հրավիրված էր Վրաստանի և Հայաստանի Նկարիչների միության ներկայացուցիչ Համլետ Արոյանը, ով անձամբ վարեց դասը: Նա աշակերտներին ցույց տվեց, թե ինչպես է պետք ճիշտ նկարել: Դասի ավարտին տեղի ունեցավ նկարների դիտում, որոնք մի քանի ամիսների ընթացքում նկարել էին աշակերտները: Լավագույն նկարների հեղինակները ստացան դիպլոմներ, իսկ մնացած աշակերտները ստացան վկայականներ:
Բաց դասը կազմակերպել էր ուսուցչուհի Սվետլանա Ավագյանը: Այս միջոցառման նպատակն էր ծանոթանալ նկարչության բազմազանության, նկարելու առանձնահատկությունների, տեխնիկայի, ոճերի հետ:
Ուսուցչուհու հավաստմամբ դասը շատ հեըաքրքիր ու օգտակար էր աշակերտների համար:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան