Այսօր՝ հուլիսի 26-ին, ավարտվել են 2024 թվականի հիմնական քննությունները, հայտնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ նախնական արդյունքների համաձայն՝ միասնական ազգային քննություններին ներկայացել է դիմորդների մոտ 93%-ը, իսկ ուսանողական դրամաշնորհային մրցույթին՝ դիմորդների 71%-ը։ Ընդհանուր մագիստրոսական քննությանը մասնակցել է 79%-ը, իսկ ուսուցիչների՝ 84%-ը։
«Կարծում եմ՝ այս տարվա քննությունները հաջող են անցել, և դա պայմանավորված է այս կարևոր գործընթացի կազմակերպման մեջ ներգրավված յուրաքանչյուր աշխատակցի վաստակով։ Աշխատանքների ստուգումն արդեն սկսվել է։ Արդյունքների հրապարակումը կսկսվի օգոստոսի սկզբին՝ վրաց լեզու և գրականություն առարկայի քննության նախնական արդյունքներով։ Մնացած առարկաների համար արդյունքները կհայտարարվեն փուլերով։ Քննություն հանձնողները կկարողանան իրենց ստացած միավորը և աշխատանքը տեսնել online.naec.ge կայքում»,- ասում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Նինո Ծերեթելին։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Վրաստանում բացվել է 24 քննական կենտրոն։ Քննություններին գրանցվել է մինչև 80,000 դիմորդ, այդ թվում՝ ավելի քան 47,000 դիմորդներ միասնական ազգային քննությունների համար, ավելի քան 3000 ուսանող ուսանողական դրամաշնորհային մրցույթի համար։ Ընդհանուր մագիստրոսական քննությանը գրանցվել է ավելի քան 10000 թեկնածու, իսկ ուսուցչի քննությանը մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 18900 դիմորդ։