Կախեթիում առևանգել են 23 -ամյա աղջկա

Կախեթիում առևանգել են 23 -ամյա աղջկա

Կախեթիի Կաբալի գյուղից 23-ամյա աղջկա են առևանգել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Երիտասարդ աղջկա հորեղբայրն ասել է, որ առևանգողներն ուժ են կիրառել։

«Չորս հոգով են եղել, աղջկան նստեցրել են մեքենան։ Թե՛ աղջիկը, թե՛ նրա տատիկը դիմադրել են, բայց ոչինչ չեն կարողացել անել։ Ուժ են կիրառել թե՛ աղջկա, թե՛ տատիկի նկատմամբ։

Տեղեկացրել ենք ոստիկանությանը, բայց նրան գտնել չի հաջողվել։ Մեքենայի գտնվելու հավանական վայրը պարզել ենք մեր ուժերով»,- պատմել է առևանգված աղջկա հորեղբայրը։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ առևանգված աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված է ոստիկանությունը։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով՝ ապօրինի առևանգում, որի համար առևանգողներին սպառնում է 8-12 տարվա ազատազրկում։ aliq.ge