Բուղաշենի դպրոցը փլուզման եզրին է

Բուղաշենի դպրոցը փլուզման եզրին է

Բուղաշենի դպրոցը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում:1957թ.-ին հիմքն է դրվել,իսկ որպես դպրոց սկսել է գործել 1961թ.-ից:Խորհրդային միության փլուզումից մինչ այսօր Բուղաշենի դպրոցում ոչ մի վերանորոգում չի եղել:Երկար տարիների անտարբերության և անուշադրության արդյունքում Բուղաշենի դպրոցն այսօր փլուզման եզրին է հայտնվել:
Այնքան վթարային է,որ նույնիսկ գյուղի բնակիչներից ոմանք միտք էլ չունեն իրենց երեխաներին ուղարկեն այս դպրոցը.նրանցից է Ֆրունզիկ Ավագյանը.<Եկող տարի երեխաս դպրոցական է դառնում,բայց նպատակ ունեմ մոտակա գյուղերից մեկի դպրոց ուղարկել:Ինչ անեմ ,թեկուզ ծախս է,ճանապարհ ու ժամանակ,կարևորը ապահով կլինեմ>:
Մոտավոր 600-800 000 լարի է անհրաժեշտ նոր դպրոց կառուցելու համար:93 աշակերտ ամեն օր ոչ միայն վթարային շենքում են դաս անցկացնում ,այլև առանց որոշ դասագրքերի և գրենական պիտույքների:
Ինչպես նշում է դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանը շենքի վիճակը աստիճանաբար վատացավ:<Մենք վերադաս մարմիններին սկսել ենք դիմել,երբ արդեն պետությունը ինչ-որ չափով ոտքի էր կանգնել:Ամեն տարի դիմել ենք և ոչ մի պատասխան չենք ստացել:Միայն մի անգամ ԿԳ<կչթության և գիտության>նախարարի տեղակալը ինձ պատասխանեց,որ միայն Ձեր դպրոցը չի այդ վիճակում:Նման դպրոցներ պետության մեջ շատ կան,սպասեք 2013թ-ի քլինի տիպային դպրոց:Հուսանք,որ կլինի>-ասաց դպրոցի տնօրենը:



Opinion, pooling and voting