Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում մինչև օգոստոսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևոտ եղանակ։
Թբիլիսիում եղանակը հիմնականում առանց տեղումների է լինելու։ Հուլիսի 31-ին քամին կփչի հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +28, +30 աստիճան։
Երկրի արևմտյան հատվածում՝ հուլիսի 30-ի օրվա վերջից օգոստոսի 1-ի առավոտը ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև։ Հուլիսի 31-ին հնարավոր են կայծակ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, հուլիսի 31-ին հնարավոր են կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։ aliq.ge