Ուդե գյուղի բնակիչները պատմում են, որ երկու տղամարդ է մահացել բնակելի տան պատշգամբում կառուցված սենյակի ամրացման ժամանակ։
«Պատշգամբում սանհանգույց, կամ խոհանոց էին կառուցել, կոնկրետ չգիտեմ։ Պատի մի անկյունը մի փոքր իջել էր, ուզում էին շտկել։ Ներքևից «Դանգրատ» էին ամրացրել ու վերև էին բարձրացնում, այդ պահին հանկարծակի փլուզվել է։ Նրանցից ոչ մեկին չի հաջողվել դուրս գալ, մնացել են փլատակների տակ։ Նրանք իմ հորեղբոր և մորաքրոջ տղաներն էին»,- մեզ հետ զրույցում պատմում է ընտանիքի մտերիմ անդամը։
Նրա խոսքով՝ դեպքի ժամանակ վիրավորվել է նաեւ մահացածներից մեկի մայրը։
«Գ.Մ.-ի մայրն էլ էր այնտեղ եղել, հավանաբար ճակատին կոտրված սալիկ է ընկել, հիմա լավ է»,- ասում է նա։
Տուժածը տեղափոխվել է Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ վերքը բուժվել է, և հիվանդը դուրս է գրվել կլինիկայից։
Տեղեկության համար՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 28-ին, կեսօրին։ Շտապ բուժօգնության խումբը տեղում հայտնաբերել է երկու մահացած և մեկ վիրավորի։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելուն։ sknews.ge