NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայից դեպի Ախալքալաք տանող ճանապարհը փլուզվել է։
Ճանապարհի փլուզման պատճառը ամենայն հավանականությամբ սողանքն է։
Հետևողական լինելով այս խնդրին նկատեցինք, որ երեկ՝ հուլիսի 28 -ին տարվում էր փլուզված ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։
Հուլիսի 29 -ին՝ ժամը 12։30 -ի սահմաններում այցելեցինք ճանապարհի փլուզված վայրը տեղում մանրամասն տեղեկություն իմանալու համար, սակայն այդ պահի դրությամբ ոչ մի աշխատանք չէր տարվում։
Աշխատանքների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
Կարդացեք նաև՝
Տեսանյութը արված է մայիսի 16 -ին։