Անապայում Վրաստանի քաղաքացի է խեղդվել

Անապայում Վրաստանի քաղաքացի է խեղդվել

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ երեք տղամարդ առանց փրկարար բաճկոնների լճում նավարկել են փոքրիկ նավակով: Կտրուկ շրջադարձ կատարելու ընթացքում նրանք ընկել են ջուրը։

Տղամարդկանցից ամենափոքրը լողալ չի իմացել, մյուս երկուսը փորձել են օգնել նրան, բայց վերջում երեքն էլ սուզվել են հատակը։

Ենթադրվում է, որ երեքն էլ ազգականներ են՝ երկու եղբայր և մորաքրոջ որդին։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրանց ընտանիքի անդամների աչքի առաջ։

Shot Telegram ալիքը հայտնում է զոհվածների տարիքը` 36-ամյա Կ.-ն, 31-ամյա Վ.-ն և նրանց մորաքրոջ որդին` 20-ամյա Կ.-ն։

Զոհվածների մարմինները հայտնաբերվել են հուլիսի 29-ի գիշերը։ Հաղորդվում է, որ խեղդված 20-ամյա երիտասարդը Վրաստանի քաղաքացի է։ Ըստ տարբեր աղբյուրների, բոլոր երեք զոհվածները Նինոծմինդայի մունիցիպալիտետից են։

Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է երեք մարդու մահը։ Այս պահին պաշտոնական մեկնաբանություններ չկան: