Կախեթիում 22-ամյա ուսանողուհու են փախցրել

Կախեթիում 22-ամյա ուսանողուհու են փախցրել

Կախեթի Կաբալի գյուղում փախցրել են 22-ամյա ուսանողուհի Գյունել Հասանովային։

Չորս տղամարդ ուժով աղջկան նստեցրել են մեքենան։ Հայտնի են մեքենայի մոդելն ու պետհամարանիշը, որով նրան տարել են, սակայն ոստիկաններին այն դեռ չի հաջողվել գտնել, հայտնում է JAMnews-ը։

Առեւանգման պահին աղջիկը տատիկի հետ քայլելիս է եղել փողոցով։ Տարեց կնոջը, ով փորձել է պայքարել թոռնուհու հետ, շատ կոպիտ են վարվել։

Աղջկա ընտանիքը պնդում է, որ փախցնողը Կաբալի գյուղում բնակվող 24-ամյա մի երիտասարդ է։