7-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվողը ձերբակալվել է 

7-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվողը ձերբակալվել է 

43-ամյա տղամարդը սեռական բռնություն է գործադրել 7-ամյա երեխայի նկատմամբ։ Երեխան ծնողի հետ եղել է աշխատավայրում, երբ տղամարդը երեխային խաբելով տարել է նկուղ: Հենց աշխատանքի վայրում երեխան դարձել է անծանոթ տղամարդու կողմից սեռական ոտնձգության զոհ։ Կինը աշխատում է Թբիլիսիի մի թաղամասի առևտրի կենտրոնում։

Երեխան պատմել է կատարվածի մասին իր մորը, ինչից հետո գործում ներգրավվել է ոստիկանությունը։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործին տեսախցիկների գրառումներով։ Պարզվել է, որ տղամարդը հետևել է անչափահասին և նկուղ մտցրել հենց այն պահին, երբ երեխան խաղում էր մորից հեռու։

Մեղադրյալի փաստաբանն ստորագրել է գործի գաղտնիության մասին։ Մեղադրյալին ոստիկանությունը ձերբակալել է այն թաղամասում, որտեղ նա վարձով տուն ուներ։ Մինչ այդ նա ապրում էր Բորջոմիի մունիցիպալիտետում։ Ձերբակալվածը նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է բռնության մեղադրանքով։

Սեռական բռնության զոհ 7-ամյա երեխայի հետ աշխատում են հոգեբաններ։ Դատարանի որոշմամբ, մեղադրյալն այժմ նախնական կալանքի տակ է։ Նրան սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։ tv9news.ge