Օգոստոսի 2-ին Նինոծմինդայի շրջանում տեղի կունենա ֆուտբոլի առաջնություն

Օգոստոսի 2-ին Նինոծմինդայի շրջանում տեղի կունենա ֆուտբոլի առաջնություն

Նյութը պատրաստել է NOR-ի կամավոր Շուշան Մկրտչյանը

Մինի ֆուտբոլի նոր առաջնություն, որին մասնակցելու են Նինոծմինդայի շրջանի մոտ 15 գյուղեր։

Օգոստոսի 2-ին՝ Փարվանա, Նոր Խուլգումո, Տամբովկա գյուղերի երիտասարդության համատեղ ուժերով կազմակերպվել է աննախադեպ «մինի ֆուտբոլի» առաջնություն։

Քանի որ Փարվանա գյուղը չունի մեծ և բարեկարգված խաղադաշտ, խաղը կանցկացվի Տամբովկա գյուղի խաղադաշտում։ Խաղին հրավիրված են մոտ 15 գյուղերի թիմեր, նշեց կազմակերպիչներից մեկը։

Ցանկացող թիմերը ևս կարող են մասնակցել մրցույթին։ Մասնակցության համար զանգահարեք 568 42 18 68 հեռախոսահամարին։