
Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհին վթար է տեղի ունեցել:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տարածած տեղեկության՝ բախվել են երկու բեռնատար և մեկ թեթև ավտոմեքենա: Բախման հետևանքով բեռնատարներից մեկն ընկել է ջրանցքը:
Մոտ երկու ժամ ճանապարհը խցանված է եղել։ Տեղում մոբիլիզացվել են ոստիկանները։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Բեռնատարի վարորդները թեթև վնասվածքներ են ստացել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: aliq.ge