Վոլգոգրադում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 140-ի

Վոլգոգրադում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 140-ի

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 140-ի։

Տուժածներից մի քանիսը, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Պաշտոնյաները մահացածների մասին տեղեկություններ չեն հայտնում։

Բախումից հետո գնացքի ութ վագոն դուրս է եկել ռելսերից։ Ըստ լրատվամիջոցների՝ գնացքում ընդհանուր առմամբ 800 ուղեւոր է եղել։

«Ռուսական երկաթուղիներ»-ից հայտնում են, որ բեռնատարի վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, հաշվի չի առել արգելող նշանը եւ փորձել է հատել գծերը։ 1tv.ge